Jump to content

Սեռական հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, սերում, ամբողջի և մասի հարաբերություն։

Արևելահայերենում սեռական հոլովը որոշիչ հոդ չի ստանում, ի տարբերություն արևմտահայերենի, և դրանով էլ հակադրվում է տրական հոլովին, իսկ թե ինչ վերաբերություն է՝ հասկացվում է կապակցությունից (հմմտ. Սարյանի նկարը)։ ։

Կազմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական հոլովը կազմվում է՝

  • համապատասխան հոլովիչներով (արտաքին հոլովում)
  • հերթագայությամբ (ներքին հոլովում[1])
  • Մի քանի բառերի սեռականը շեղվում է ընդգծված օրինաչափություններից և կազմվում է այլ կերպ՝ գալստյան, աղջկա, սիրո, մահվան, անվան, դստեր։ Սրանք սեռական վերջավորություններն են եզակի թվի դեպքում։

Հոգնակի թվի սեռականի հիմնական վերջավորությունն է ի՝ անտառների, ձիերի։ Մարդիկ և կանայք ձևերի հոգնակին կազմվում է իկ/անց, այք/անց հերթագայությամբ։ Եթե հոլովական վերջավորությունը ավելանում է եզակի ուղղականի հիմքին կամ կազմվում է վերջին ձայնավորի հերթագայությամբ, սեռականը կոչվում է վերջավոր (ի, վա, ան, ոջ, ց, ու հոլովումները (ընդ որում վերջինը լինում է 0/ու (ձիու), ի/ու (այգու))։ Իսկ եթե հնչյունափոխությունը (հերթագայությունը) կատարվում է բառի ներսում, սեռականը անվերջավոր է (հայր => հոր, շուն => շան

Գործածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում սեռական հոլովով դրվում են՝

  • հատկացուցիչը՝ Լույսը վառվում էր, գորգը կախված էր պատից, դուրսը խլթխլթում էր թեյամանը, պատուհանի գոգին աղջկա գրքերի դասավորությունն էր, գզրոցների դեմ քիթը վեր էր քաշում Աղունը: (Հրանտ Մաթևոսյան),
  • որոշիչը՝ պատի ժամացույց,
  • ստորոգելին՝ ժամացույցը պատի է,
  • կողմնակի ենթական՝ Անահիտի ներս գալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 70։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]